Առաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում

Առաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում

Ցուկերբերգի կանտորայի հետ ամեն օր կռիվ տալու հավես այլեւս չկա։ Ֆեյսբուքը էնպես է բարդացրել մեր կյանքն իր տիրույթում, որ շատ ավելի հեշտ է գտնել Մերսենի՝ անլուծելի մաթեմատիկական խնդրի լուծումը, քան պայքարել ֆեյսբուքի նոր՝ բռնատիրական կանոնների դեմ, որպեսզի կարողանաս խոսքդ հասցնես քո լսարանին։ Հիմա արդեն Ցուկերբերգի կանտորան անգամ «եզ» բառի համար է էջդ սահմանափակում, ու չկա մեկը էդ կանտորայում, ում բացատրես, որ մեր եզը, եթե հատկապես բանող եզ է՝ գրեթե ընտանիքի անդամ է։

Եւ քանի որ առաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում եւ անչափ կարեւոր է ասելիքի հասանելիությունը, ֆեյսբուքի նոր՝ ստրկացուցիչ ալգորիթմներից կախված չլինելու, ասելիքս իմ ուզած լեքսիկոնով եւ իմ նախընտրած ֆորմատով հանրությանը հասցնելու համար, ֆեյսբուքին զուգահեռ՝ բացել եմ նաեւ TikTok-ի իմ պաշտոնական էջը։

Այս հարթակը շատ ավելի ազատ է գրաքննությունից եւ տարբեր իշխանական ու լժեընդդիմադիր հրոսակների գրոհներից։

Իմ ընկերներին եւ հետեւորդներերին խնդրում եմ անցել այս հղումով եւ հետեւել ինձ նաեւ TikTok-ում, որտեղ կլինեն ե՛ւ ուղիղ եթերներ մեր երկրի ամենաթեժ կետերից, ե՛ւ առանց բառերը զտելու՝ քաղաքական գնահատականներ բոլոր сук-ներին։

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից