Բոլորն են լավ խաղացել, պետք չէ որևէ մեկին առանձնացնել. Կապառոս

Բոլորն են լավ խաղացել, պետք չէ որևէ մեկին առանձնացնել. Կապառոս

Չէի ուզի Բայրամյանին կամ Բարսեղյանին առանձնացնել, բոլորն են լավ խաղացել, ֆուտբոլը թիմային խաղ է։ Այս մասին քիչ առաջ Իսլանդիայի դեմ տարած հաղթանակից հետո հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։

«Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել երկրպագուներից, որոնք մեծ աջակցություն էին ցույց տալիս։ Մենք այս հաղթանակին բոլորով միասին հասանք։ Իհարկե Տիգրանը ու Խորենը շատ լավ խաղացին, բայց պիտի շեշտենք նաեւ Կամոյի, Համբարձումյանի, Ադամյանի, Սոլոմոնի ու մյուսների անունները»,- ասաց Կապառոսը։