Իշխանությունը ման է գալիս, թե որ դիրքում է արվել տեսանյութը

Իշխանությունը ման է գալիս, թե որ դիրքում է արվել տեսանյութը

Մի քանի ժամ առաջ համացանցում տարածված տեսանյութը վստահ եմ բոլորդ եք նայել։ Իշխանության ներկայացուցիչներն էլ են նայել, բայց ձեր զգացումները չեն ունեցել: Եթե ամեն նորմալ հայ մի թեթև հպարտություն զգաց, մի թեթև դուրս եկավ նվաստացած վիճակից, ապա իշխանության ներկայացուցիչները լրիվ հակառակ ապրումներն են ունեցել: Մի ահ, մի սարսափ է սկսել, թե հիմա սա առիթ կդառնա՝ կգան մեզ կմորթեն, սկսել են փնտրել, թե որ դիրքում է եղել, ովքեր են հրամանատարները, ինչպե՞ս են հանդգնել ադրբեջանցիներին լարել հայկական հողից: 
Ասում են բոլոր մակարդակներում հաշիվ են պահանջել, թե դուք (բանակում) քանի գլխանի եք, որ սենց բան եք անում: Քաղաքական իշխանությունը հաշտություն է բանակցում, դուք ծածուկ թշնամի՞ եք ծեծում:

Վերջին զգուշացումն են արել, թե բա չփորձեք կրակեք, չփորձեք դիմադրել՝ կռիվ կսկսի:
Ամբողջ ղեկավար կազմում՝ սկսած ՊՆ-ով ավարտված Գենշտաբով, մեկի մտքով չի անցել ասի, ապրեք տղերք հաշիվը 1-1 արեցիք, ապրեք, որ չեք կրակել, ապրեք, որ ավել հող չեք տվել, որ հետո ստիպված չլինեինք նոր գյուղ տալու դիմաց վերադարձնել: 
Դե, որ ընդդիմությունն ասում է Նիկոլը սարսափում է Ալիևից, թշնամին նրա վախը բռնել է՝ ճիշտ է ասում էլի, այլևս չկա լոգիկա, կա անասնական վախ: 

Այսօրվա տեսանյութը իհարկե Վարդենիսում չի արված, բայց նախորդ տեսանյութից կատաղած՝ Վարդենիսում նայել են ու ինչքան կարգին տղա կա գնացել է պոստեր, դրանց մի լավ ծեծ տվել, բայց ստիպված նահանջել են, ասում են՝ զենք ու մնալու հնարավորություն չի եղել:

Վերջում ասեմ, որ մի տեսանյութ էլ կա, որտեղ մերոնք բահերով են քշում առաջ եկած թշնամուն, այնպես որ, զենք էլ չլինի՝ տարբերակ գտնում են: