Վարչապետի մամլո խոսնակ Մանեն է․ «ցբխում է ֆանարիկով»

 Վարչապետի մամլո խոսնակ Մանեն է․ «ցբխում է ֆանարիկով»

 

Երբ Նիկոլ Փաշինյանի մամլո քարտուղար նշանակվեց Մանե Գևորգյանը, ուսումնասիրեցի նրա ֆեյբուքյան էջը, քանի դեռ «չիստկա չէր արել»։ Գրառումներն ամբողջացնելով, գրեցի «Վարչապետի մամլո նոր քարտուղարը ոստիկանապետ ավելի լավ կաշխատեր» վերտառությամբ հոդվածը։ Այն ժամանակ շատերը գուցե  լուրջ չընդունեին, բայց այսօր բոլորդ տեսնում եք, որ այս աղջիկն իր վրա է վերցնում դատարանի գործառույթները, միամտաբար դրսի աշխարհին իրազեկում, որ գործադիրն իր որոշումները պարտադրում է դատարաններին: Նման պահվածքը զրոյացնում է նաև մամլո քարտուղարի ինստիտուտը։  Նրա վերջին «վրա- վրա գրառումները, լիազորությունների շրջանակն անցնելը, նախագահի ինստիտուտի հանդեպ ցինիզմը, իրավական հարթությունից դուրս  միայն խղճահարություն է առաջացնում։ Այնպիսի տպավորություն է, կարծես թե հայտնվել է մեկը, ով նախնադարից է ու ճանաչում է միայն «իրեն բռնած տիրոջը»․

«Ով ով, բայց Սերժ Սարգսյանը լավ գիտի իմ ղեկավարի «իմաստազուրկ լայվերի» արժեքը։

 Նաև դրանց շնորհիվ է պարոն Սարգսյանը հայտնվել անհույս թոշակառուի կարգավիճակում․․․»։

Այո, Նիկոլ Փաշինյանի կադրերի մեծ մասն եկել են այնտեղից, որտեղ մարդ չի եղել ու ոչ մեկին չեն ճանաչել, նրանք ճանաչում են միայն իրենց տիրոջը, և նրանց էլ ոչ ոք չի ճանաչում՝ որտեղի՞ց էին, ո՞վ էին, ինչպե՞ս հայտնվեցին։ Ճանապարհ անցած, կենսագրություն կերտած քաղաքական գործիչների մասին կարծիք է հայտնում մեկը, ում ֆեյսբուքյան անլուրջ գրառումները «մարդ է սպանում», ով ամիսներ առաջ շատ արագ վազում էր փողոցներով ու «ցբխում ֆանարիկով․․․»

 

Mané Gevorgyan

October 8, 2019 ·

Որոշել եմ)))
գնում եմ BatMAN-ի հագուստ ու ուրբաթ-շաբաթ ուշ ժամերին արագ, շատ արագ վազում եմ Երևանի մարդաշատ փողոցներով, հայտնաբերում բռնության ենթարկվող մարդկանց, մասնավորապես՝ կանանց ու ցբխում ենթարկողին՝ ֆանարիկով ու bat-darts-ով: Էլ չեմ զանգելու ոստիկանություն, մեկա ոչ ժամանակին են արձագանքում, ոչ էլ ընթացք են տալիս:

batman has no limits
a hero can be anyone
the city needs me