Բաքվում բերման է ենթարկվել «Մուսավաթի» փոխնախագահը

Բաքվում բերման է ենթարկվել «Մուսավաթի» փոխնախագահը

Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Մուսավաթի» առաջնորդ Արիֆ Հաջիլին:

Ըստ նրա, վաղ առավոտյան ոստիկանությունը բերման է ենթարկել իր տեղակալ Ֆարաջ Քերիմլիին եւ տեղափոխել ՆԳՆ Բաքվի քաղաքային վարչություն: Փաստի առթիվ Ադրբեջանի ՆԳՆ-ն պաշտոնական տեղեկատվություն դեռեւս  չի տարածել: