Լատինական Ամերիկան զենք չի տրամադրի Կիևին․ Արգենտինայի նախագահ

Լատինական Ամերիկան զենք չի մատակարարի Ուկրաինային։
Այս մասին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը։
«Արգենտինան և Լատինական Ամերիկան չեն մտածում Ուկրաինա կամ որևէ այլ հակամարտության գոտի զենք ուղարկելու մասին»,- ասել է Ֆերնանդեսը։
Հատկանշական է, որ նման հայտարարությունն արվում է ամերիկացի փորձագետների այն պնդումների ֆոնին, թե ԱՄՆ-ն կարող է ռուս-ուկրաինակա պատերազմին վերջ դնել Կիևին ստիպելով նստել Մոսկվայի հետ բանակցությունների, միաժամանակ խոստանալով սպառազինությամբ աջակցել։
Կարծիքներ