Հիմա ամբողջ մի ազգ պիտի 20 տարի տառապի ձեր հիփոթեքների ձեռքը

Հիմա ամբողջ մի ազգ պիտի 20 տարի տառապի ձեր հիփոթեքների ձեռքը

«Բնակարանները հիփոթեքով ենք վերցվում։ Դուք մեր հայտարարագրերը նայու՞մ եք։ Գնացեք հայտարարագրերը նայեք, պարզեք՝ ես ինչքան աշխատավարձ եմ ստանում ու պարզեք նաև, թե արդյոք ես կարող եմ այդ եկամուտով մի երկու տասնամյակով ինձ թույլ տալ հիփոթեք վերցնել ու սովորական, տասնյակ հազարավոր քաղաքացիների նման տուն վերցնել։ Նայեք ու ասեք՝ ես կարող եմ դա անել, թե ոչ»։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Օգտատերերից մեկը վերոնշյալի վերաբերյալ հրապարակումներից մեկի մեկնաբանություններում գրել է․ «Հիմա ամբողջ մի ազգ պիտի 20 տարի տառապի ձեր հիփոթեքների ձեռքը, էլի»։