Հաջորդը

Հաջորդը

Հայաստանի ոստիկանության աշխատակիցների մոտ 40%-ը ձախողել է ընդհանուր բաժնի թեստավորման փուլըSputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Նույն ծառայության փոխանցմամբ՝ ընդհանուր բաժնի թեստավորման փուլը չի կարողացել հաղթահարել 454 մասնակից, ֆիզիկական պատաստականության փուլը՝ 192, կրակային պատրաստականության փուլը՝ 279, իսկ մասնագիտական բաժնի թեստավորման փուլը՝ 8 ծառայող: Նշենք նաև, որ ընդհանուր բաժնի թեստավորումը բաղկացած է երկու ենթաբաժնից ՝ ընդհանուր զարգացում և մասնագիտական հմտություններ:

Հետո էլ բողոքում են, որ Նիկոլը զայրանում է: Էլ ի՞նչ անի խեղճ Նիկոլը, որ մեր ոստիկանները չկտրվեն քննությունից: Գրեթե քառապատկել է ոստիկանների թիվը, բարձր ռոճիկը կոպեկը կոպեկին վճարում է, թոփ-թազա ավտոներն առել, տակներն է դրել, բենզինի լիմիտները վերացրել է, իրավունքներն ընդլայնել, մի այլ կարգի «դուխ» տվել, ու դեռ ոստիկանության ռեֆորմներն էլ ընթանում են մեծ թափով: Բա ո՞վ լինի Նիկոլի փոխարեն, որ չբարկանա՝ լսելով ոստիկանության 40 տոկոսանոց խոտանի մասին: Ես դեռ ասում եմ՝ լսելով: Իսկ ի՞նչ կանի նա, եթե գա ՆԳՆ և սեփական աչքերով տեսնի այդ ամենը: Չէ, Լոռու մարզպետն ու քաղաքաշինության կոմիտեի նախագահը լավ պրծան՝ դիմում գրեցին, գնացին: Ի՞նչ է սպասվում Վահե Ղազարյանին՝ սա է հիմա հարցը:

Ոստիկանությունը, հասկանում ես, մի հատ կախիչ կամ բասկետբոլի վահանակ չէ, որ մի երկու օրում ամրացնես կամ համապատասխանեցնես ստանդարտներին: Եվ ապա ոստիկանությունն ինչ-որ անպետք շինարարներ չեն ստեղծել: Ներկա ոստիկանությունը, կարելի է ասել, Նիկոլի հոգեզավակն է, որին նա արարել ու գուրգուրել է յուր պատկերին ու ճաշակին համահունչ: Ինչպիսի՛ հիասթափություն… Եվ հիմա ես պատկերացնում եմ, թե Վահե Ղազարյանն ինչպիսի անմարդկային ճիգեր պետք է գործադրի, որ Նիկոլի ուշադրությունը շեղի ատեստավորման խայտառակ արդյունքներից: Ախր արդեն քանի տարի է, ոստիկաններից մի հասարակ բան են պահանջում՝ քաղաքացուն չդիմել հոպար-ով: Ո՞ւմ ես ասում: Մեկ էլ ընթացքի ժամանակ բարձրախոսը կմիացնեն ու թե՝ հոպար, օգտվեք անցումներից… Իսկ եթե փողոցն անթույլատրելի տեղով անցնողը հնդի՞կ է…

Վլադիմիր Գասպարյանը սրանց նմաններին ուղղակի կհաներ համազգեստի միջից: Մինչդեռ Վահե Ղազարյանը համեմատաբար մեղմ մարդ է ու ինքն է կաշվից դուրս գալիս, որ սրանց ոստիկան դարձնի: Բայց արի ու տես՝ դա հնարավոր չէ, քանի որ Նիկոլը նրանց բիրիքով է բերել ոստիկանություն, շատերին՝ 8-րդ դասարանից, առանց համապատասխան գիտելիքների: Կարո՞ղ է, արդյոք, Վահե Ղազարյանը Նիկոլին ակնարկել այդ մասին: Բնականաբար՝ ոչ: Նախ՝ Նիկոլը Վահե Ղազարյանին լեզվով կուտի և ապա՝ կսկսի ստուգել ոստիկանության աշխատանքների թափանցիկությունն ու և բարեփոխումների կատարման ընթացքը՝ էս ինչ կեղտոտ պադյեզդ ա, Հիտլերը տեղում չի, դրոշը ծուռ ա, ֆուռաշկան գլխին չի… Նիկոլին ի՞նչ կա, կասի՝ Օսիպյանին գործից հանեցի, որ ոստիկանությունը ոստիկանություն դարձնեմ, իսկ դուք ավելի վատացրեցիք… Մի խոսքով, ինչպես հայտնի երգում է ասվում, Ձեր ծառայությունը, պարոն Ղազարյան, և վտանգավոր է և ծանր: