Հունաստանում ջերմաստիճանը մոտենում է +50 աստիճանին

Հունաստանում ջերմաստիճանը մոտենում է +50 աստիճանին

Հունաստանի Լանգադաս քաղաքում Աթենքի Ազգային օդերեւութաբանական կայանը արձանագրել է երկրի պատմության մեջ ամենից բարձր ջերմաստիճանը՝ +47,1 աստիճան, ըստ Ցելսիուսի սանդղակի։

Համաձայն օդերեւութաբանական տվյալների, ռեկորդային բարձր ջերմաստիճաններ են արձանագրվել նաեւ Մեսսինիում, որը գտնվում է Պելոպոնեսի հարավ-արեւմուտքում, Մակրակոմիում, որը գտնվում է Ֆիոտիդա շրջանում՝ +46,1-46,2 աստիճան։ Սպարտայում, Արգոսում արդեն +45,6- +45, 9 աստիճան է։ Աքարնոնում եւ Ասպրոպիրգոսում +45 է արձանագրվել։ Առաջիկայում եւս նման բարձր ջերմային ֆոնը կպահպանվի։