Ինչու հեռացվեց Կումանը տեխնիկական գոտուց

Ինչու հեռացվեց Կումանը տեխնիկական գոտուց

Երեկ Իսպանիայի առաջնության հերթական տուրի շրջանակում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունելով «Գրանդային» անսպասելի պարտություն կրեց 1-2 հաշվով։ Հանդիպման երկրորդ խաղակեսի 66-րդ րոպեին «Բարսայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հեռացվեց տեխնիկական գոտուց, ինչն անհասկանալի էր ֆուտբոլասերների համար։

Ըստ Mundo Deportivo-ի, հանդիպման մրցավարն արձանագրել է, որ Կումանը չորրորդ պաշտոնյային ասել է «այ քեզ կերպար»։ Կումանն իր հերթին չի ընդունում մրցավարի կայացրած որոշումը, պնդում, որ ինքը վիրավորական ոչ մի արտահայտություն թույլ չի տվել։ Կումանն, ամեն դեպքում, ստացած կարմիր քարտից հետո ստիպված է լինելու բաց թողնել Լա լիգայի հաջորդ տուրի հանդիպումը։