Երկաթուղին՝ մարդիկ են, երկաթուղայիններն են, ոչ իմ պես, որ մի օր կարող է ավիացիայում լինեմ, մի օր՝ հարկադիրում

Երկաթուղին՝ մարդիկ են, երկաթուղայիններն են, ոչ իմ պես, որ մի օր կարող է ավիացիայում լինեմ, մի օր՝ հարկադիրում

 

Այսօր երկաթուղայինների օրն է, ինչի առթիվ «Հարավկովկասյան երկաթուղի »  ՓԲԸ մամուլի խոսնակ Ռուբեն Գրձլյանը գրել է. 

«Երբ ասում են երկաթուղի, միանգամից երևակայությունը պատկերում է գծեր, գնացքներ, կայարաններ, կոճերի հոտ, գնացքի սուլոց։ Ժամանակին ինձ մոտ էլ այդ խոսքը ասոցացվում էր այդ շարքի հետ, սակայն այժմ իմ մոտ միանգամայն այլ պատկերացում է։

Բանվոր, խառատ, դարբին, մեքենավար, գծային աշխատող, կարգավար, էլեկտրիկ, կապի մասնագետ, ինժեներ․․․ Երկաթուղին՝ մարդիկ են, երկաթուղայիններն են։ Ոչ իմ պես, որ հասարակայնության հետ կապերի ոլորտում մի օր կարող է ավիացիայում լինեմ, մի օր հարկադիրում, մի օր երկաթուղում։ Այն մարդիկ են, ում կյանքն  ու գործունեությունը կապված է միայն երկաթուղու հետ։

Նրանք են ոլորտին շունչ, միս ու արյուն, ձայն ու ընթացք տալիս։ Նրանք տոհմական երկաթուղային են։ Կան երկաթուղային տոհմեր, որոնց ներկայացուցիչների երկաթուղում աշխատած տարիների հանրագումարը 200 տարին անցնում է։ Նրանք իրական երկաթուղային են։

Ձեր տոնը շնորհավո՜ր, իրական երկաթուղայիններ» ։