Պուտին-Էրդողան հեռախոսազրույց է տեղի ունեցել. Ինչ են նրանք քննարկել

Պուտին-Էրդողան հեռախոսազրույց է տեղի ունեցել. Ինչ են նրանք քննարկել

Տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թայիփ Էրդողանի միջեւ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Մանրակրկտորեն քննարկվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի հարցը, այդ թվում նաեւ` Թուրքիայում ստեղծված համաճարակային իրադրությունը: Պուտինը պատրաստակամություն է հայտնել այս ուղղությամբ խորացնել ռուս-թուրքական համագործակցությունը: Խոսքը մասնավորապես ռուսական «Спутник V» պատվաստանյութի մատակարարումներին է վերաբերում Թուրքիային: Մշակվում են նաեւ միջոցառումներ, որոնք թույլ կտան կազմակերպել պատվաստանյութի արտադրությունը Թուրքիայում:

Երկու նախագահները անդրադարձել են նաեւ ռեգիոնալ պրոբլեմատիկային: Արձանագրվել է, որ Մոսկվայի եւ Անկարայի կառուցողական փոխգործակցությունը դրականորեն է ազդել Սիրիայում իրավիճակի կայունացման վրա: Արձանագրվել է, որ հարկավոր է շարունակել հետագա աշխատանքները` Սահմանադրական կոմիտեի շրջանակում միջսիրիական երկխոսության ծավալման ուղղությամբ, ինչպես նաեւ կողմերը վճռականություն են հայտնել շարունակել անզիջում պայքարը ահաբեկչական խմբավորումների մնացորդների դեմ:

Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաեւ Լիբիայում տիրող իրադրությունը: Պայյմանավորվել են, որ կաջակցեն Ազգային միասնության կառավարությանը` երկրի տարածքային ամբողջականության ամրապնդման հարցերում, հաշվի առնելով նաեւ հիմնական քաղաքական ուժերի եւ ռեգիոնների շահերը: Անդրադարձել են նաեւ Ղարաբաղյան իրադրությանը: Այդ համատեքստում խոսել են նաեւ ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի գործունեությանը: