«Աղբի գործը» պետք է կարճվի. միջնորդություն ներկայացվեց

«Աղբի գործը» պետք է կարճվի. միջնորդություն ներկայացվեց

Հայտնել էինք, որ դատարանը բավարարեց «Ռեստարտի» անդամների պաշտպանի միջնորդությունը անձնագրերը ուսանողական նախաձեռնության անդամներին վերադարձնելու վերաբերյալ, ինչը և բավարարվեց։

Բացի այս, «Ռեստարտի» անդամների պաշտպանը միջնորդություն ներկայացրեց նաև, որպեսզի գործը կարճվի։

Լրագրողների հետ զրույցում պաշտպան Կարեն Մեժլումյանը հայտնեց, որ իրենք հույս ունեն, որ գործը կարճվելու է։

«Մեղադրական եզրակացության մեջ ոչինչ գրված չէ։ Լավ, տեղափոխում էին, բայց հետո ի՞նչ պետք է անեին, մինչեւ ուր պետք է տանեին, այսինքն՝ շարունակություն չկա, այսինքն՝ գործի վարույթը պետք է կարճվի»,- ասաց Մեժլումյանը։

Նշենք, որ ոչ Նարեկ Մալյանը, ոչ էլ նրա փաստաբանը նիստին չէին ներկայացել, քանի որ Մալյանի փաստաբանը նոր էր վերադարձել արտերկրից, միջնորդություն էր ներկայացրել նիստը հետաձգելու հետ կապված, դատարանը բավարարեց միջնորդությունը և նիստը կրկին հետաձգվեց։ Դեռևս հայտնի չէ՝ հաջորդ նիստը երբ տեղի կունենա, դատարանը նշեց, որ կողմերը կտեղեկացնեն հաջորդ նիստի մասով։

Հիշեցնենք, որ Ռեստարտ» նախաձեռնության 6 անդամների՝ Դավիթ Պետրոսյանին, Դավիթ Սիմոնյանին, Արամայիս Պետրոսյանին, Գարիկ Միսկարյանին, Հրաչյա Խլղաթյանին և Յուրի Ավագյանին Նարեկ Մալյանին աղբամանը գցելու փորձի առթիվ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետի հատկանիշներով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առևանգում կատարելը։

Մանրամասները՝ տեսանյութում։