Էրդողանը՝ խնդրողական

Էրդողանը՝ խնդրողական

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի աղբյուրը տեղեկացրել է, որ մարտի 5-ին կամ 6-ին նախապատրաստվում է Պուտին-Էրդողան հանդիպում՝ Մոսկվայում: Այսօր թուրքական կողմի նախաձեռնությամբ կայացել է երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույց: Մեկնաբանելով այն, ՌԴ արտգործնախարար Լավրովն ասել է, որ ոչ մի զիջում չի կարող լինել Իդլիբում գործող ահաբեկչական խմբավորումների հարցում:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահն առաջարկել էր մարտի 5-ին Իդլիբի հարցով քառակողմ՝ Թուրքիա-Ֆրանսիա-Գերմանիա-Ռուսաստան գագաթնաժողով գումարել Ստամբուլում, սակայն ՌԴ նախագահի մամուլի խոսնակն ասել էր, որ այդ օրն Ռուսաստանի նախագահն աշխատանքային այլ ժամանակացույց ունի:

Կհանդիպե՞ն Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Թուրքիայի առաջնորդները՝ հարցը մնում է բաց: Բայց որ Էրդողանը մեկնում է Մոսկվա, կարելի է հաստատված համարել, ինչը վկայում է, որ իր հավակնություններում Թուրքիան տեղի է տվել: Ի՞նչ է խնդրելու Էրդողանը Ռուսաստանի նախագահից: Ռուսական փորձագիտական շրջանակներում տեսակետ կա, որ Պուտինը փորձում է կազմակերպել Թուրքիայի եւ Սիրիայի նախագահների հանդիպում՝ երկու երկրների հարաբերությունները վերադարձնելու 1998 թ. Ադանայի  համաձայնագրի տիրույթ: