Մոսկվայում կորոնավիրուսից ապաքինվել է 115 մարդ

Մոսկվայում կորոնավիրուսից ապաքինվել է 115 մարդ

Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան հայտարարել է, որ ռուսական մայրաքաղաքում կորոնավիրուսից ապաքինվել է 115 մարդ։ Այս մասին հայտնում է կորոնավիրուսի դեմ պայքարի Օպերատիվ շտաբը։ Նա մանրամասնել է, որ միայն վերջին մեկ օրվա ընթացքում ապաքինվածների թիվը ավելացել է 45-ով։ Նրանք բոլորը արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։ Ռակովան հույս է հայտնել, որ դրական միտումը կպահպանվի եւ ավելի կամրապնդվի։