Բաժանորդները զրկվել են ինտերնետ կապի հասանելիությունից․ Beeline

Բաժանորդները զրկվել են ինտերնետ կապի հասանելիությունից․ Beeline

Beeline Armenia-ից հայտնում են․

«Սիրելի բաժանորդներ,

Տեղեկացնում ենք, որ այս պահին խնդիր կա միջազգային կապուղիների հետ։

Մասնավորապես՝ վնասվել են Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխները, որի հետևանքով մեր բաժանորդները զրկվել են Ինտերնետ կապի հասանելիությունից:

Վրաստանի գործընկերների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները ծառայության վերականգման համար: Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար»։