Ինչպես ծրագրել էինք, այնպես էլ կայացավ ցույցը

Ինչպես ծրագրել էինք, այնպես էլ կայացավ ցույցը

Արթուր Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Տեղեկացնեմ, որ այսօր Եվրամիության ներկայացուցչության գրասենյակի դիմաց մեր անցկացրած ցույցին զուգահեռ կայացավ ևս մեկ ցույց` Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանությունների նախաձեռնությամբ, որոնք իմ տեղեկություններով շրջանից կազմակերպված բերեցին մի խումբ ժողովուրդ ցույցի վայր։

Ինչպես ծրագրել էինք, այնպես էլ կայացավ ցույցը, ներկայացրեցինք մեր պահանջը, ուսանողները կարդացին Արցախի Հանրապետության ազգային ժողովի խմբակցությունների ուղերձը միջոցառման մասնակիցներին և կարդացին անգլերեն լեզվով դիմումը, որը նամակի տեսքով փոխանցելու ենք վաղը Եվրամիության ներկայացուցչին։

Ցույցին ներկա էին բավականին շատ ոստիկանություն, որոնք ապահովում էին ցույցի անվտանգությունը ենթադրյալ սադրանքներից»։

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին և 28-ին, «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի նախաձեռնությամբ Եվրոպական 55 քաղաքներում կայացավ տարբեր միջոցառումներ, այդ թվում նաև Թբիլիսիում կայացավ ցույց Եվրոմիության ներկայացուցչության գրասենյակի դիմաց։