Նման հարցադրումն առնվազն տարօրինակ ու զավեշտալի է

Նման հարցադրումն առնվազն տարօրինակ ու զավեշտալի է

Էդուարդ Շարմազանովը գրել է.

«Մի շարք անհասկանալի տարրեր փորձում են արհեստական աղմուկ հանել,թե ինչու՞ է ՈԴ արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը ժամանել Երեւան։

Նման հարցադրումն առնվազն տարօրինակ ու զավեշտալի է։

ՌԴ-ն Հայաստանի դաշնակիցն է ու դաշնակից պետության հատուկ ծառայությունների ղեկավարների այցը ոչ թե զարմանալի պետք է լինի,այլ՝ օրինաչափ։

Հայաստանի ապագան պետք է լինի Ռուսաստանի հետ սերտ դաշնակցության մեջ։

Այլընտրանքը՝ նատոացումն է,որը թուրքացում կնշանակի»։