Այս փաստը ԿԳՄՍ նախարարի կողմից վարվող անպատասխանատու քաղաքականության վկայությունն է․ ՀՅԴ ՀԵՄ

Այս փաստը ԿԳՄՍ նախարարի կողմից վարվող անպատասխանատու քաղաքականության վկայությունն է․ ՀՅԴ ՀԵՄ

Նոյեմբերի 8-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը հայտարարեց, որ պատրաստվում է այն արկղերը, որոնք ակցիայի շրջանակներում տարվել էին նախարարության դիմաց լցնել տասնյակ եւ ավելի քրեական գործերով եւ ուղարկել ակցիայի մասնակիցներին, հավելելով, որ խնդրել է համապատասխան մարմիններին տրամադրել գործերի ցանկերը, որոնցով կլցվեն դատարկ արկղերը։

Մենք նոյեմբերի 11-ին նամակներ ուղարկեցինք ԿԳՄՍ նախարարություն, ՀՀ ոստիկանություն, ՀՀ Գլխավոր Դատախազություն և ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով մեզ գրավոր պատասխանել արդյոք ԿԳՄՍ նախարարը համապատասխան տվյալներ ստանալու խնդրանքով դիմել է վերոհիշյալ մարմինների, թե՝ ոչ։ Երեկ լրացել է օրենքով սհամանված ժամկետը, որը նախատեսված էր գրավոր հարցումին պատասխան ստանալու համար։ Մենք պատասխան ենք ստացել միայն ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից և ՀՀ Գլխավոր դատախազությունից՝ առ այն, որ իրենք նման բովանդակությամբ որևէ հարցում չեն ստացել ԿԳՄՍ նախարարությունից։

Այս փաստը ԿԳՄՍ նախարարի կողմից վարվող անպատասխանատու և խորքային հարցերը մանիպուլացնելու քաղաքականության ևս մեկ վկայությունն է։

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն /ՀԵՄ/