Մեկնարկել է Բայդեն-Պուտին ընդլայնված կազմով բանակցությունների առաջին մասը

Մեկնարկել է Բայդեն-Պուտին ընդլայնված կազմով բանակցությունների առաջին մասը

Ժնեւում, «Լա Գրանժ» վիլլայում մեկնարկել է Պուտին-Բայդեն բանակցությունների ընդլայված կազմով հատվածի առաջին մասը։ Մինչ այդ, տեղի էին ունեցել Պուտին-Բայդեն նեղ կազմով բանակցություններ, որին մասնակցել էին Սերգեյ Լավրովն ու Թոնի Բլինկենը։

Նեղ կազմով բանակցություններից հետո նախագահներն ու պատվիրակությունները կարճատեւ ընդմիջում էին արել։ Նախատեսված է, որ բանակցություններ կունենան երեք մաս՝ նեղ կազմով, ընդլայնված կազմով առաջին եւ երկրորդ մասեր։ Ընդհանուր առմամբ նախատեսված է, որ գագաթնաժողովը կտեւի 5 ժամ։