Յարաբ, տեսնես Միշելի համար չորաթան տարա՞վ․․․

Յարաբ, տեսնես Միշելի համար չորաթան տարա՞վ․․․

Չորաթանը մեկ էլ շատ էր սիրում Եգիպտոսի տիրակալ Մսրա  Մելիքի կողմից թալանի համար Սասուն ուղարկված Կոզբադին։ Վստահ  եմ, որ Փաշինյանը «Սասունցի Դավիթ» հերոսավեպը կարդացած կլինի ու տեղյակ կլինի, թե ոնց էր Կոզբադին իր զորքով գնում Սասուն՝ չորաթան բերելու։ Վստահ եմ, որովհետև կոզբադիական իր հագուկապը դա է վկայում։ Զորքն էլ հետևից էր արել, գնացել՝ չորաթանի հետևից։ Բայց Կոզբադին գոնե գիտեր, որ Սասունը արոտավայրեր ուներ, կովերը սարի խոտ ու ծաղիկ էին ծամում, սրա պետքն է չի, թե կովը «պիրյաշկի է ուտում, թե կուկուռուզ»։ Զորքը առած գնում ու կանգնում է չորաթանի վրա։ Տեղին է մեջբերել, որ Կոզբադուն, երբ ճանապարհին եգիտացի կինը հարցնում է, թե ուր են գնում, ասում է․ 

Կերթանք Սասուն առ ու թալան.

Կարմիր եզներ բերենք լծան,

Սիրուն կովեր բերենք կըթան,

Որ դուք անեք եղ ու չորթան։

Մեր Կոզբադու սիրտը հավի ձու էլ էր ուզում՝ ճիշտ չեք արել, որ ձու չեք դրել, սիրտը մատղաշ հավեր էլ էր ուզում։ Չորաթանից հետո  ափալ-թափալ, չորանաթանոտ շորերով գնացել է Բրյուսել՝ եռակողմ հանդիպման՝ Շառլ Միշելի ու Ալիևի հետ։ 

Յարաբ, տեսնես Միշելի համար չորաթան տարա՞վ․․․