Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել է ալ-Բաղդադիի ոչնչացման գործում իր երկրի ունեցած դերի մասին

Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել է ալ-Բաղդադիի ոչնչացման գործում իր երկրի ունեցած դերի մասին

ԻՊ պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացումը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ Թուրքիայում ձերբակալվեց նրա մտերիմը, ով էլ հայտնեց նրա գտնվելու վայրի մասին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ ալ-Բաղդադիի ոչնչացման մասին հոկտեմբերին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԻՊ պարագլուխը ոչնչացվել էր Իդլիբում անցկացված հատուկ գործողության արդյունքում։ «Մենք բռնեցինք ալ-Բաղդադիի մտերիմին եւ նրան փոխանցեցինք Իրաքին։ Նա էլ արդեն ցույց էր տվել ալ-Բաղդադիի գտնվելու վայրը»,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերել Cumhuriyet պարբերականը։