Հայի լեզուն էլ կապես՝ ձևը գտնելու, հայհոյելու է․․․

Հայի լեզուն էլ կապես՝ ձևը գտնելու, հայհոյելու է․․․

Հայհոյանքը, ծանր վիրավորանքը քրեականացնելը զսպման օղակ չէ։ Հային քարի տակ էլ դնես, կապրի, մի բան կստեղծի, ելք կգտնի, իր մտքինը կասի։ Տարիներ առաջ զրուցում էի Վիոլա ջրի պատասխանատուներից մեկի հետ։ Իմ հարցին՝ թե նոր հաշվիչների տեղադրումը արդյունք տալի՞ս է, էլ ջուր չեն գողանու՞մ, ծիծաղեց․ 

- Մեր ազգի դեմ խաղ չկա, փական չկա, հաշվիչ չկա, ինչ էլ անես, մինչև մի քանի օրը խուսափելու ձևը գտնում է։ Նոր հաշվիչներ տեղադրեցինք, մտածելով , որ ջուրը կխնայվի, էլի նույնն է։ Առայժմ գլխի ենք ընկել, որ ջուրը շատ թույլ եթե բաց ես թողնում , հաշվիչը չի աշխատում։ Գյուղացիներն այդ գործին են, մեծ ամաններով հավաքում են ջուրը՝ որով և լողանում են, և լվացք են անում, և օգտագործում են։ Այդ ժամանակ շրջակա գյուղերում գազ չկար և մարդկանց պահանջներն այլ էին։ Ասաց՝ հետո դրա քաղաքակիրթ ձևն էլ կգտնեն։ 

Ինչևէ, հայհոյանքը քրեականացրին, բայց բոլորը հայհոյանքը շրջանցելու ձևերը գտան։ Մարդ կա, որ անունը տալը ծանր վիրավորանք  է։ Սկսեցին որպես հայհոյանք, ծանր վիրավորանք այդ մարդու անունն օգտագործել։ Երբ մեկին ասել են՝ դու այսինչն ես, քաշքշուկ, անգամ դանակահարություն է եղել։ Մամուլում շրջանառվեց, թե ոստիկանը ոնց էր հարձակվում ցուցարարի վրա, երբ ասում էր՝ արա, դու դու այսի՞նչն ես։ Հայհոյանքի, ծանր վիրավորանքի փոխարեն շրջանառության մեջ դրվեց ղեկավար մարդկանց անուններ, որոնք հետագայում, եթե օրենքը չփոխվեր, նրանց անունը կդառնար հայհոյանքից, ծանր վիրավորանքից  էլ ավելի բեթար մի բան։ Հայհոյանքի բառերը դուրս կմղվեին և այդ մարդկանց անունները կօգտագործվեին  որպես այդպիսիք։ Շրջանցելու էլի բազում ձևեր էին օգտագործվում, բայց այդ մի ձևը խիստ վտանգավոր էր ու եթե տարածում գտներ, սերնդե սերունդ կգնար։  Միայն մի դրվագ կներկայացնեմ մամուլից , թե ինչպես էր ոստիկանը քաշքշում ցուցարարին, երբ իրեն ասում էր Նիկոլ։ Ոստիկանն ասում էր՝ Նիկոլը դու ես։ Մի խոսքով ծանր վիրավորանքը,  հայհոյանքը քրեականացնող հոդվածը որ հանվեց,  կարծում եմ իշխանությունը գլխի էր ընկել, որ իրենց անունները մաստակի նման ընկնելու են ժողովրդի բերանը ու ․․․ ծամելու են։ 

Թե չէ ժողովրդավարություն, Եվրոպա․․․ Այդ ե՞րբ են նման բաներին նայել։