Ալեքսեյ Նավալնու կայքն արգելափակվել է

Ալեքսեյ Նավալնու կայքն արգելափակվել է

Роскомнадзор-ը արգելափակել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու կայքը։ Այս մասին տեղեկանում ենք միասնական ռեեստրի հրապարակած տվյալներից։

Նշվում է, որ կայքի հանդեպ հասանելիությունը սահմանափակվել է համաձայն Գլխավոր դատախազության որոշման, հիմք ունենալով հոդված 15,3-ը, որը վերաբերում է զանգվածային անկարգությունների կոչերին, ծայրահեղական գործունեությանը եւ զանգվածային միջոցառումների մասնակցությանը, որոնք իրականացվել են հաստատված կարգի խախտմամբ։

Նշենք, որ կայքի արգելափակումը հաստատել են Նավալնու կողմնակիցները։