ՔՊ-ն նոր ջոկատ է կազմում

ՔՊ-ն նոր ջոկատ է կազմում

Աջափնյակի նախկին թաղապետ Գեւորգ Բաբայանը նոր է վերադարձել առաջնագծից, պատրաստվում է կրկին մեկնել ռազմաճակատ․ «Ես մի քիչ շատ վատ տեղում էի գտնվում, էնտեղ վիճակը վատ էր, բայց մնացածը տեղերը լավ է։ Ես հյուսիսում էի»։

Նրա խոսքով՝ դիվանագիական լուծումը բխում է մեր հաղթանակից․  «Երբ հասնենք հաղթանակի, դիվանագիտական լուծումն ըստ դրա կլինի»։

Այդ օրերին երբ գտնվել է առաջնագծում որեւէ խնդիր չի ունեցել․ «Մենք զինամթերքի, հագուստի, սնունդի  խնդիր ոչ մի ձեւ չի եղել, համենայնդեպս, մեր մոտ։ Առաջնագծում կանգնածների տրամադրությունը շատ մարտական է։ Հավատացեք 18-20 տարեկաններն ավելի մարտական  էին, քան մենք՝ կամավորներս»։

Բաբայանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է պատրաստվում է նրանց հետ կրկին մեկնել ռազմաճակաետ․ «Վերդարձել եմ 2 օրով տուն, «Քաղաքացիական պայմանագիրը» նոր ջոկատ է կազմում, նրանց հետ մեկնելու եմ»։