Նախապատրաստվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն

Նախապատրաստվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն

Ամերիկյան The Hill. պարբերականը տեղեկացնում է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն նախապատրաստելու ուղղությամբ: Այս մասին The Hill-ին հայտնել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը:

Ըստ դեսպան Ներսեսյանի, ակնկալվում է, որ այցն ու հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ կկայանա այս ամիս։ Նշված հանդիպումը հատկապես հրատապություն է ձեռք բերում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ֆոնին, որի հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, վիրավորվել են հարյուրավոր և տեղահանվել տասնյակ հազարավոր մարդիկ:

Դեսպան Ներսեսյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում այցի նախապատրաստման ուղղությամբ, սակայն այցի մանրամասները պաշտոնապես կհրապարակվեն ՀՀ ԱԳՆ և ԱՄՆ պետքարտուղարության հայտարարություններով: