Դա նույնն է, որ մեկին ասես՝ գալու ենք աղջկադ ուզելու, բայց մինչև նշանդրեքի օրը անընդհատ քլնգես էդ աղջկան

 Դա նույնն է, որ մեկին ասես՝ գալու ենք աղջկադ ուզելու, բայց մինչև նշանդրեքի օրը անընդհատ քլնգես էդ աղջկան

Մարդը լինելով նախագահող երկիր, վերջին պահին չի ստորագրում ՀԱՊԿ հռչակագիրը և ՀՀ-ին օգնության նախագիծը, հրաժարվում է ստորագրել։ Այսինքն ի՞նչ է ստացվում, ստացվում է, որ ինքը պայմանագրի տեքստին նախապես ծանոթ չի եղել։  Սա վարկածներից մեկն է, բայց կա նաև երկրորդ վարկածը, որի համաձայն՝ բա եթե ծանոթ է եղել, ինչու ժամանակին ձայն չի հանել։

Այս մասին քիչ առաջ «Խաղաղության համաձայնագիր․ սահմանադրականության  հարցն ու միջազգային իրավաքաղաքական հետևանքները» խորագրով համաժողովի ընթացքում իր ելույթում ասաց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Բերում են դիմացը փաստաթուղթ են դնում, ինքն էլ վերջին պահին հանկարծ սկսում է հայրենասեր ձևանալ, հա՞։ Իրեն ծառայող լրատվամիջոցներն էլ շահարկում են, թե տեսեք, մեր վարչապետը հակահայկական փաստաթղթի տակ իր ստորագրությունը չդրեց։ Ի՞նչ անում բա վարչապետը մինչև այդ, նորից եմ ասում։ Բա չէր ասու՞մ՝ հլը մի հատ բերեք տեսնեմ՝ ինձ ինչ թուղթ են դեմ տալիս ստորագրելու։ Նա երեկ պիտի հրաժարական տար, նա Հայաստանը ներկայացնելու բարոյական իրավունք չունի, նա ընդհանրապես չի տիրապետում պետականաշինությանը։ Ի՞նչ խաղաղության համաձայնագիր, երեկ կրակոցներ են եղել, վիրավոր է եղել, ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել։ Դա նույն բանն  է, որ մեկին ասես, թե գալու ենք աղջկադ ուզելու ու մինչև նշանդրեքի օրը անընդհատ քլնգես այդ աղջկան, խայտառակ անես։ Հետո էլ ասես՝ գալու ենք ուզելու։ Ես չեմ հավատում որևէ խաղաղության համաձայնագրի»,- հավելեց նա։