Որ դեպքում ՀԱՊԿ-ը կարող է խաղաղապահներ տեղակայել ԼՂ հակամարտության գոտում

Որ դեպքում ՀԱՊԿ-ը կարող է խաղաղապահներ տեղակայել ԼՂ հակամարտության գոտում

ՀԱՊԿ-ը կարող է խաղաղապահներ տեղակայել Լեռնային Ղարաբաղյան հակամարտության գոտում, եթե նման դիմում լինի եւ նման որոշում կայացնի ՀԱՊԿ Հավաքական Անվտանգության Խորհուրդը՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մանդատի առկայության պայմաններում։ Բացի այդ, պետք է լինի հակամարտող բոլոր կողմերի համաձայնությունը այդ գործողության իրականացման համար։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։ Նա հղում է տվել ՀԱՊԿ Խաղաղապահ գործունեության մասին 2007 թվականի համաձայնագրին։ Ըստ նրա, ՀԱՊԿ անդամ պետության տարածքում խաղաղապահ գործունեության իրականացման որոշումը կայացվում է Հավաքական Անվտանգության Խորհրդի կողմից։ Իսկ եթե խաղաղապահ գործունեությունը պետք է իրականացվի կառույցի ոչ անդամ պետության տարածքում, ապա պետք է լինի նաեւ ՄԱԿ ԱԽ մանդատը։ Նա նաեւ հիշեցրել է, որ կառույցի անդամ, եւ հակամարտության մեջ ներգրավված Հայաստանը չի դիմել այդ առնչությամբ դեռւես։ Ընթացակարգը բավական ծավալուն է եւ պետք է որոշումը հավանության արժանանա ԱԳ նախարարների Խորհրդում, Պնախարարների Խորհրդում եւ ԱԽ քարտուղարների կոմիտեում։ Ռազմաքաղաքական իրադրության գնահատման եւ առաջարկի դիտարկման եւ նպատակահարմարության կամ խաղաղապահ գործունեության ծավալների հետ կապված աշխատանքներն իրականացնում է հատուկ ստեղծված խումբը։ Միաժամանակ սակայն, խաղաղապահ գործունեությունը չի կարող փոխարինել հակամարտության կարգավորմանը, որը պետք է լինի բանակցությունների կամ այլ խաղաղ միջոցներով։