487 մլն դրամ Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան բիզնեսին, 431 մլն դրամ՝ Խաչատուր Սուքիասյանի

487 մլն դրամ Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան բիզնեսին, 431 մլն դրամ՝ Խաչատուր Սուքիասյանի

Factor.am-ը գրել է.

Առողջապահության նախարարությունը 2021 թվականի համար «հիվանդանոցային ծառայություններ» տողով չորս ապահովագրական կազմակերպության հետ կնքել է գնման պայմանագիր: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 1 միլիարդ 407 մլն 122 հազար դրամ:

Ըստ պայմանագրերի ծառայությունների գնման նպատակի՝ապահովագրական ընկերությունները պարտավորվում են պատահար տեղի ունենալու դեպքում հատուցել ապահովագրված անձանց բժշկական ծառայությունների արժեքները:

Ուշագրավ է, որ ամեն առիթով կոռուպցիայի դեմ պայքարից խոսող այս կառավարության մաս կազմող Առողջապահության նախարարությունը ծառայություններն ապահովագրական ընկերություններից ձեռք է բերել առանց մրցույթի՝ մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Գնումների պետական համակարգում հրապարակված պայմանագրերից: Պարզվում է, որ Առողջապահության նախարարությունը ապահովագրական ծառայություններ մատուցող պատահական ընկերությունների հետ պայմանագրեր չի կնքել: 1 միլիարդ 407 մլն դրամից մոտ կես միլիարդ դրամը (487 մլն 162 հազար դրամ) բաժին է հասել «Նաիրի Ինշուրանսին»:

Այս ընկերության 60 տոկոսը պատկանում է Փաշինյանի քաղաքական հակառակորդ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին, մասնավորապես, Լևոն Քոչարյանին: Գործարար, իշխանությունների աջակից Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությանն էլ այս գործարքից բաժին է հասել 431 մլն 913 հազար դրամ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում