Կանաչ գրիչի պատմությունը

Կանաչ գրիչի պատմությունը

Ես, որ մանրամանությունները, փոքր բաները շուտ եմ նկատում, Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսի ժամանակ չէի նկատել, որ նրա ձեռքերի մեջ տարուբերվող  գրիչը կանաչ է։ Օգտատերերից մեկը վիրավորված գրեց՝ 

«Հասմիկ ջան, ինչու՞ ոչ մեկդ ուշադրություն չեք դարձրել էդ պատուհասի գրիչի գույնին ու ձեռքի շարժումին»։ Փնտրեցի նկարն ու գտա։ Իրոք, նրա ձեռքերի մեջ կանաչ գույնի գրիչ էր։ Ասեմ, որ համարյա չեմ  հանդիպել կանաչ գույնի գրիչ, այն էլ՝ պաշտոնական հանդիպումների ժամանակ։ Երկու ձեռքով պինդ սեղմել էր գրիչը։ Հետաքրքիրն այն է, որ օգտատերը պնդում էր, որ կանաչ գրիչը նշանային համակարգի տարր է։ Դա Ադրբեջանի դրոշի գույնն է ու ինքն էլ երկու ձեռքով պինդ բռնել է գրիչը։ Ինձ կանաչ գրիչը այլ տեսանկյունից հետաքրքրեց։ «Յեքա Փաշինյանին թողած»՝ օգտատերը այդ կանաչ գրիչն է նկատել։ Դրա մեջ մեծ իմաստ կա։ Ու որպեսզի ինքս չբացատրեմ իմաստը, մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կյանքից մի դիպված պատմեմ, դուք եզրակացրեք․ 

«Մի սկսնակ կոմպոզիտոր, դիմելով հանճարեղ Արամ Խաչատրյանին, խնդրում է գնահատել իր ստեղծագործությունը:
Արամ Իլյիչն ուշադիր զննում է պարտիտուրան, օրորում գլուխը, շոյում մազերը և բարեհամբույր տոնով հարցնում.
– Իսկ որտեղի՞ց եք գնել նոտայի այսպիսի լավ թուղթ:

Հիմա օգտատերը հայտնվել է Արամ Խաչատրյանի դերում։  Մամլո այդ մեծ ասուլիսը նրա համար ոչինչ էր։ Գրիչն է նկատել։ 

Մի լրագրող էլ չհարցրեց՝  էդ գրիչը որտեղի՞ց ես ցրել։