ԱԽ քարտուղարը Սարգսյանին ու Քոչարյանին անվանեց դավաճան, հողատու և կապիտուլյանտ, բայց չկարողացավ հիմնավորել` ինչու

ԱԽ քարտուղարը Սարգսյանին ու Քոչարյանին անվանեց դավաճան, հողատու և կապիտուլյանտ, բայց չկարողացավ հիմնավորել` ինչու

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանից այսօր նախ ճշտեցինք` ինքը կիսո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի արտահայտած բոլոր մտքերը, քաղաքական հայտարարությունները, որ նա անում է ամբիոնից: Ի պատասխան` Գրիգորյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն իր ղեկավարն է, և ինքն առաջնորդվում է նրա հայտարարություններով:

Այդ դեպքում հարցրինք` ինքը համաձա՞յն է երեկ ԱԺ ամբիոնից Փաշինյանի այն հայտարարության հետ, որ, դիմելով Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ասաց. «Դավաճանը դուք եք, հողատուն դուք եք, կապիտուլյանտը դուք եք»:

Գրիգորյանը կարճ պատասխանեց` միանշանակ: 

Իսկ երբ հարցրինք` ի՞նչ հիմքեր ունի նրանց դավաճան, հողատու և կապիտուլյանտ համարելու, նրա՞նք են կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրել, ԱԽ քարտուղարը չկարողացավ իր մտքերը հիմնավորել` կրկնելով այն ծեծված թեզը, թե նախկինները բանակը չեն զինել: Հետո սկսեց պատմել, թե իրենց իրոք` 2018-ից ի վեր, որքան է ավելացել ռազմական բյուջեն, ինչքան շատ ու նոր զինատեսակներ են ձեռք բերել:

Իսկ երբ նորից հարցրինք` եթե այդքան հզոր բանակ ունեինք, այդպես լավ սպառազինություն ունեինք, ինչո՞ւ պարտվեցինք, և ինչո՞ւ հանձնեցին Արցախը, Գրիգորյանը դարձյալ չկարողացավ պատասխանել:

Առավել մանրամասն` քիչ անց, տեսանյութով: