Ինչու պարտվեցինք Խորվաթիային․ պարզաբանում է Պետրակովը

Ինչու պարտվեցինք Խորվաթիային․ պարզաբանում է Պետրակովը

Չհերիքեց վարպետությունը: Մրցակիցը մեզ գերազանցեց իրենց վարպետությամբ: Չհասցրինք վերականգնվել, հոգնածութունը իրեն զգացնել տվեց: Այսպիսի խաղերի համար գոնե 18 խաղացող պետք է ունենալ: Տղաներին շնորհակալություն հայտնեցի իրենց նվիրվածության համար, հատկապես երկրորդ խաղակեսի համար: Այս մասին Խորվաթիայի հավաքականից կրած նվազագույն հաշվով պարտությունից հետո հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։

«Մեր ֆուտբոլիստները իրոք քայլ առաջ են կատարել։Անկեղծ կասեմ՝ հպարտ եմ, որ մարզում եմ այս տղաներին: Նրանք արեցին այն, ինչ կարող էին: Խնդրում եմ չկշտամբեք տղաներին, քաջալերեք նրանց: Ֆուտբոլիստների մեծ մասը շատ երիտասարդ են ։ Նրանցից ոմանք կարող էին խաղալ երիտասարդական հավաքականում, բայց խաղում են աշխարհի ուժեղագույն թիմերից մեկի դեմ: Նրանք մեծ նվիրումով խաղացին, ինչի համար պետք է շնորհակալություն հայտնենք նրանց»,- հավելել է ուկրաինացի մասնագետը։