Նոր Նորքի ոստիկանության բաժնում իրավիճակը մնում է լարված

Նոր Նորքի ոստիկանության բաժնում իրավիճակը մնում է լարված

Մի պահ ոստիկանների և նռանկով զինված տղամարդու խոսակցությունները հանգիստ բնույթ կրեց, սակայն մի քանի րոպե անց ոստիկանները մարդկանց հետ քաշեցին: Վիճակը լարվեց: Կարծես թե ոստիկանները պատրաստվում են գործողությունների: 

Հիշեցնենք, որ քիչ առաջ միջին տարիքի տղամարդ ներխուժել է Նոր Նորքի ոստիկանության բաժին , ոստիկաններին կոչ արել չենթարկվել Նիկոլ Փաշինյանի հանձնողական հրամաններին: