Պաղեստինա-իսրայելական հակամարտության ներկա սրացումը կարող է հանգեցնել Երրորդ աշխարհամարտին․ պատմաբան 

Պաղեստինա-իսրայելական հակամարտության ներկա սրացումը կարող է հանգեցնել Երրորդ աշխարհամարտին․ պատմաբան 

Պաղեստինա-իսրայելական հակամարտության ներկա սրացումը կարող է պատճառ դառնալ, որպեսզի մեծ թվով երկրներ ներգրավվեն եւ, ի վերջո, սկսվի երրորդ աշխարհամարտը, որն էլ կարող է պատճառ դառնալ, որ մարդկությունը ոչնչանա, հայտարարել է պատմաբան Յուվալ Նոյ Հարարին։ «Որպես կանոն կարգավորվածությունը քանդվում է, որին հաջորդում է քաոսը։ Դա տեղի է ունենում հինգ-տաս տարվա ընթացքում։ Հիմա մենք տեսնում ենք դա շատ վայրերում»,- հնդկական NDTV-ի հետ զրույցում հայտարարել է Հարարին։ 

«Այն, ինչ տեղի է ունենում հիմա Իսրայելում եւ Պաղեստինում, դրա մի մասն է հանդիսանում։ Եթե մենք կարգ ու կանոն չհաստատենք, ապա ավելի վատ է լինելու։ Դա կատարածվի ամբողջ աշխարհում։ Դա կարող է հանգեցնել երրորդ աշխարահամրտին։ Իսկ այնպիսի զենքերի եւ տեխնոլոգիաների առկայության պայմաններում, որոնք այժմ կան, մարդկությունը կարող է ոչնչանալ»,- ասել է պատմաբան Հարարին։

Նա կոչ է արել բոլորին, ով գեթ մի փոքր հնարավորություն ունի, վերականգնել կարգ ու կանոնը։ Որպես առաջին քայլ այդ ճանապարհին, նա նշել է բոլոր կողմերի մոտ եղած պատանդների ազատ արձակումը։