Ինչ է հայտնի ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա թունելների մասին 

Ինչ է հայտնի ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա թունելների մասին 

Ստորգետնյա հաղորդակցության ուղիները իսրայելական բանակի համար Գազայի սեկտորում ամենից բարդ խոչընդոտներից մեկն են լինելու։ Անցուղիները, որոնք փորվել են պաղեստինցիների կողմից, ունեն տարբեր նշանակություն եւ, ըստ էության, կազմում են ոչ մեծ ստորգետնյա քաղաք։ Այդ թունելները ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-10-ին Իսրայելի վրա հարձակման առաջին օրերին օգտագործել է՝ վերգետնյա ուղիների հետ միասին։ Վերգետնյա ուղիներով անցել է հետեւակն ու ոչ մեծ տեխնիկան, իսկ ստորգետնյայով տեղափոխել են տարատեսակ նշանակության բեռները, որոնք նախատեսված են եղել առաջապահ ստորաբաժանումների համար։ Թունելների զգալի մասն անցնում է Իսրայելի եւ Գազայի սեկտորի միջեւ բաժանարար պատի տակով եւ ունեն ոչ պակաս, քան քսան մետր խորություն։ Նաեւ շնորհիվ թունելների է, որ պաղեստինցիները կարողացել են Գազայի սեկտորից նույնիսկ 5-7 կմ խորանալ իսրայելական պետության տարածքի մեջ։ 

Նկատի ունենալով զինյալների անակնկալ հայտնվելու փաստն ու հարձակումների աշխարհագրությունը, ստորգետնյա հաղորդակցության այդ ուղիների զգալի մասը հասնում է մինչեւ Իսրայելի հարավային շրջաններ՝ Աշկելոնի եւ Աշդոտի միջեւ։ Այլ անցուղիներ, որոնք ենթադրաբար առնվազն քսանն են, տանում են Ռեյիմ, որտեղ ՀԱՄԱՍ-ը գրոհել էր էլեկտրոնային երաժշտության Supernova Sukkot Gathering փառատոնի մասնակիցներին, ինչպես նաեւ՝ Մագեն շրջան, որը գտնվում է Իսրայելի հարավում։ Նախնական տեղեկությունների համաձայն, թունելների մեծ մասը գտնվում է ավտոմոբիլային ճանապարհների տակ։ Դրանցով ՀԱՄԱՍ-ի զինյալները արագ կերպով կարողանում են տեղաշարժվել գործողության տեղանքում կամ էլ նահանջում դեպի Գազայի սեկտերի խորքերը՝ տեղի անվտանգության ուժերի հետ բախումներից հետո։ 

Ստորգետնյա այդ անցուղիների մասսայական շինարարությունը սկսվել է 2007 թվականին։ Դրանք բաժանվում են երեք տիպի՝ թունելներ, որոնք Իսրայելի տարածք աննկատ անցնելու համար են նախատեսված, թունելներ, որոնք գտնվում են պաղեստինյան հատվածի բնակելի տարածքի տակ եւ թունելներ, որոնք տանում են դեպի Եգիպտոս։ Սահմանային պատի տակով անցնող թունելների մեծ մասը ձեռքով են փորվել եւ կառուցվել, օգտագործելով ամենապարզ շինարարական գործիքնր, սակայն հիմնական ինժեներական պահանջները պահպանված են։ Կա էլեկտրականություն, ջուր, օդափոխության համակարգ եւ այլն։ Ընդհանուր առմամբ կա 1300-1500 թունել, որոնցից մշտապես կիրառվում է 300-500-ը։