Գծերի ռելսի վերականգման աշխատանքները կշարունակվեն ամբողջ գիշեր

Գծերի ռելսի վերականգման աշխատանքները կշարունակվեն ամբողջ գիշեր

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ այս պահին ևս ընթացքային գծերի և հպակային ռելսի վերականգնման աշխատանքները շարունակվում են։ 

«Մետրոպոլիտենի հմուտ աշխատակիցներն ամբողջ գիշերվա ընթացքում անելու են հնարավորն ու անհնարինը, որպեսզի առավոտյան արդեն մեր սիրելի ուղևորների համար երթևեկությունն ընթանա բնականոն հունով և գրաֆիկի համաձայն»,֊նշվում է նրանց տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի` «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում տեղի էր ունեցել «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզում, որի հետևանքով մետրոպոլիտենը  աշխատել էր արտակարգ ռեժիմով: