Թեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին և փոխհատուցում պահանջել

Թեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին և փոխհատուցում պահանջել

Իրանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը՝ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների վիրավորական գործողությունների առնչությամբ։ Այս մասին հաղորդում է Սպուտնիկ Ադրբեջանը։

Իրանը զգուշացրել է, որ լրատվամիջոցների նման պահվածքը կարող է բացասաբար ազդել երկու երկրների հարաբերությունների վրա։

Թեհրանը նաև Բաքվից պահանջել է «փոխհատուցում վճարել»։