Սպառնում են պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսության շենքը (լուսանկար)

Սպառնում են պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսության շենքը (լուսանկար)

Անհայտ անձը սպառնացել է պայթեցնել իրեն և փակվել է Փարիզում Իրանի հյուպատոսության դիմացի շենքում, հայտնում է Europe 1 ռադիոն։

Աղբյուրի փոխանցմամբ, տարածքն արդեն շրջափակվել է ոստիկանների կողմից։

Բացի այդ, անվտանգության միջոցառումների շրջանակներում, ամբողջությամբ դադարեցվել է նաեւ Ֆրանսիայի մայրաքաղաքի մետրոյի 6-րդ գծի աշխատանքը։

Դեռևս ոչինչ հայտնի չէ մահապարտի պահանջների և նրա արարքի դրդապատճառների մասին։

Մինչդեռ BFMTV-ն, հղում անելով ոստիկանության աղբյուրին, նշում է, որ Փարիզում Իրանի հյուպատոսարան մուտք գործած տղամարդը ձերբակալվել է։