Ռոբերտ Քոչարյանը՝ «սկանդալային ձայնագրության» մասին (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը՝ «սկանդալային ձայնագրության» մասին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ Սերժ Սարգսյանի հրապարակած «սկանդալային ձայնագրությունը» երեկվանից բուռն քննարկումների և տարատեսակ մեկնաբանությունների առիթ է տվել։ Շատերը կարծում են՝ սա Սերժ Սարգսյանի կողմից Փաշինյանի օգտին արված և նրա ռեյտինգը բարձրացնող քայլ էր, ինչը տարօրինակ է։ Մի մասն էլ կարծում է, թե այդպես կարծողները լավ չեն հասկացել ձայնագրության տողատակերը։ Ռոբերտ Քոչարյանի թիմում ևս, մեղմ ասած, տպավորված չեն Սերժ Սարգսյանի հրապարակած այս «բացառիկ կոմպրոմատով»։

Այսօր Աշտարակում փորձեցինք ձայնագրության վերաբերյալ իր տեսակետն իմանալ անձամբ Ռոբերտ Քոչարյանից։ Երբ հանրահավաքից հետո նա նստում էր մեքենան՝ հեռանալու, Hraparak.am-ը հասցրեց հետաքրքրվել՝ ի՞նչ կարող է ասել հրապարակված ձայնագրության վերաբերյալ։

«Չէ, չեմ նայել, ժամանակ չի եղել»,-կարճ արձագանքեց Քոչարյանը՝ իր վերաբերմունքը, թերևս, այդպես արտահայտելով հրապարակված «կոմպրոմատի» վերաբերյալ։ 

Մանրամասն՝ տեսանյութում