Որքան գումար է ծախսվել 20 վերելակի համար

Որքան գումար է ծախսվել 20 վերելակի համար

Քաղաքապետարանը Երևանի տարբեր բազմաբնակարան շենքերում 20 նոր վերելակ է տեղադրել՝ վերելակների ընդհանուր արժողությունը կազմում է 190 մլն դրամ, մոտ 400 հազար դոլար։ Երևանի քաղաքապետարանից փոխանցեցին, որ վերելակները ձեռք են բերվել մրցութային կարգով։

Հաղթող է ճանաչվել 3 ընկերություն, որոնցից մեկը մատակարարել է 17 վերելակ, մեկը՝ 2 վերելակ, երրորդը՝ 1 վերելակ: Գնումը կատարվել է համայնքային բյուջեի միջոցներով: Մրցույթում հաղթել են «Ռաֆելգրիգ» , «Վերելակմոնտաժ » և «Էլիվեյթորշեն» ընկերությունները: Յուրաքանչյուր վերելակի գինը կախված է տվյալ շենքի հարկայնությունից:

Թվով 20 վերելակները տեղադրվել են 9-16 հարկանի բազմաբնակարան շենքերում՝ 8 մլն 300 հազար դրամից մինչև 10 մլն 950 հազար դրամի սահմաններում:

Նշենք, որ մայրաքաղաքում կա փոխարինման ենթակա 3500 վերլակ, որոնց փոխարինման համար անհրաժեշտ է 35 միլիարդ դրամ։

Հիշեցնենք, որ ամանորյա ծախսերի համար քաղաքապետարանը ծախսեց մոտ 800 հազար դոլար, այսինքն՝ մոտ 40 նոր վերելակ։