Պատրաստ են Երեւանի եւ Բաքվի միջեւ երկխոսության կենտրոն դառնալու 

Պատրաստ են Երեւանի եւ Բաքվի միջեւ երկխոսության կենտրոն դառնալու 

Վրաստանը պատրաստ է դառնալու երկխոսության կենտրոն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հանուն ռեգիոնի խաղաղության։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Նյու Յորքում ընթացող ՄԱԿ 77-րդ Գլխավոր վեհաժողովի ժամանակ։

«Մենք պատրաստ ենք դառնալու երկխոսության կենտրոն /Հայաստանի եւ Ադրբեջանի համար/, որպեսզի հաստատենք անհրաժեշտ խաղաղությունն ու կայունությունը մեր ռեգիոնում։ Հենց նման մտադրությամբ է Վրաստանը նպաստում հարեւանության խաղաղ նախաձեռնությանը, որը ենթադրում է Հարավային Կովկասի երեք երկրների մասնակցություն»,- ասել է նա։

Վարչապետ Ղարիբաշվիլու խոսքերի համաձայն, հարեւանության խաղաղ նախաձեռնությունը միտված չէ արդեն եղած ֆորմատների փոխարինմանը։ Նա նշել է, որ Վրաստանը հույս ունի դառնալու բարեխիղճ միջնորդ, որը կօգնի նորմալացնելու ռեգիոնալ անվտանգությունը։