ՌԴ-ից հետո հիմա էլ կոչ են անում անվանափոխել Վրաստանը

ՌԴ-ից հետո հիմա էլ կոչ են անում անվանափոխել Վրաստանը

Ուկրաինայի Գերագույն Ռադան առաջարկել է Վրաստանը պաշտոնապես անվանել «Սաքարթվելո»։
Օրինագծի պարզաբանման մեջ նշվում է, որ Ուկրաինան պետք է պաշտոնական մակարդակով, պաշտոնական նամակագրության և հաղորդակցության մեջ, ինչպես նաև ԶԼՄ-ներում Վրաստանի փոխարեն օգտագործի Սաքարթվելո պաշտոնական և պատմական անվանումը։ Առաջարկվում է նաեւ վրաց ժողովրդին պաշտոնապես անվանել քարթվելներ։

Օրինագծի հեղինակները կարծում են, որ այս քայլը կմերձեցնի Կիևին ու Թբիլիսիին, ինչպես նաև կազատի երկրին «ռուսաֆիկացված» անվանումից։

Ավելի վաղ, Ուկրաինայում առաջարկել էին Ռուսաստանի փոխարեն պաշտոնապես կիրառել Մոսկովիա անվանումը։