Սկանդալ Իսպանիայում․ թագավորի քույրերը կորոնավիրուսի դեմ պատվաստվել են արտասահմանում

Սկանդալ Իսպանիայում․ թագավորի քույրերը կորոնավիրուսի դեմ պատվաստվել են արտասահմանում

Իսպանիայում թագավորական ընտանիքը հայտնվել է սկանդալի կիզակետում այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ թագավորի երկու քույրերը կորոնավիրուսի դեմ պատվաստվել են արտասահմանում։ Մասնավորապես, հայտնի է դարձել, որ արքայական ընտանիքի երկու անդամները՝ թագավոր Ֆելիպե 6-րդի քույրեր Ելենան եւ Քրիստինան կորոնավիրուսի դեմ պատվաստվել են Աբու Դաբիում։ Ելենան 57 տարեկան է, Քրիստինան 55 տարեկան։

Թագավորական ընտանիքը դեռեւս այս առնչությամբ որեւէ մեկնաբանությամբ հանդես չի եկել։ Միաժամանակ սակայն, թագավոր Ֆելիպե 6-րդի ներկայացուցիչները հայտարարել են, որ թագավորն ու իր ընտանիքը սպասում են իրենց հերթին, որ պատվաստվեն։