293 թեկնածու դադարեցրել է հետագա պայքարը Ադրբեջանում տեղի ունենալիք ընտրություններին

293 թեկնածու դադարեցրել է հետագա պայքարը Ադրբեջանում տեղի ունենալիք ընտրություններին

Ինչպես հայտնի է, փետրվարի իննին Ադրբեջանում տեղի է ունենալու արտահերթ պառլամենտական ընտրություններ։ Նախապես ընտրությանը մասնակցելու համար հայտ էր ներկայացրել 2431 թեկնածու, որոնցից ընտրվել էր ԿԸՀ կողմից եւ թույլատրվել մասնակցել ընտրապայքարին 1637 թեկնածուի։ Եվ ահա, ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ, 293 թեկնածու հետ է կանչել իր մասնակցության հայտը եւ դադարեցրել շարունակել ընտրապայքարը։ Մնացած 1344 թեկնածուները կշարունակեն իրենց պայքարը՝ ադրբեջանական պառլամենտում ընտրվելու համար։