YouTube-ը սկսել է նոր գործառույթի թեստավորում իրականացնել

YouTube-ը սկսել է նոր գործառույթի թեստավորում իրականացնել

YouTube-ի ադմինիստրացիան սկսել է նոր գործառույթի թեստավորում իրականացնել, որն արդեն հասանելի է դարձել Պրեմիում բաժանորդագրություն ունեցող օգտատերերին։ Այն թույլ է տալիս մեծացնել տեսանյութը՝ մանրամասներ տեսնելու համար, հայտնել է 9to5Google պորտալը։

Տեսանյութը ամբողջական էկրանով ընդլայնելու փոխարեն YouTube Premium-ի օգտատերերը կկարողանան մատների օգնությամբ «ձգել» տեսանյութը՝ ցանկալի հատվածը մեծացնելու համար։

Android սմարթֆոններով պրեմիում անդամները արդեն իսկ կարող են փորձել նոր գործառույթը:

Հաղորդվում է, որ գործառույթը կարող է փորձարկվել միայն մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի 1-ը. այս ժամանակահատվածը բավարար կլինի YouTube-ի ադմինիստրացիայի համար՝ գնահատելու նորւյթի արձագանքները։ Բոլոր մյուս օգտատերերի համար գործառույթի իրականացման ժամկետները դեռեւս չեն հայտարարվել: