Նավթի մեկ բարելը կարող է հասնել 100 դոլարի

Նավթի մեկ բարելը կարող է հասնել 100 դոլարի

Վերլուծաբանները կարծում են, որ նավթը 1970-ականներից հետո առաջին անգամ կարձանագրի շեշտակի գնաճ եւ հնարավոր է «սեւ ոսկու» մեկ բարելը հասնի մինչեւ 100 դոլարի։ Այս մասին հայտնում են Bank of America-ի վերլուծաբանները։ Սպասվում է, որ մոտ ապագայում այն կհատի 70 դոլարի սահմանը, իսկ հետագա երկու տարիներին կգերազանցի 100 դոլարը։ Գնաճի պատճառներից մեկը պահանջարկի ավելացումն է՝ Չինաստանի ՀՆԱ աճին զուգահեռ։ Չինաստանում սպասվում է, որ նավթի սպառումը ավելանալու է 3,5-4,5 տոկոսով։