«Երկրի հարցից»՝ «ՕրաԽնդիր»

«Երկրի հարցից»՝ «ՕրաԽնդիր»

Երկիր մեդիայով հեռարձակվող «Երկրի հարցը» հաղորդաշարի վարող Դավիթ Սարգսյանը տեղափոխվել է «Արմնյուզ» և Tert.am: Նրա տեղափոխման մասին մենք արդեն տեղեկացրել էինք:

Այսօր Դավիթ Սարգսյանը պաշտոնապես գրառում է կատարել՝ տեղեկացնելով այդ մասին, որ տեղափոխվել է «Արմնյուզ»:

«Գործընկերնե՛ր, բարեկամնե՛ր,
ուրախ եմ տեղեկացնելու, որ այսուհետ «ArmNews» հեռուստաընկերությամբ, Tert.am կայքով և Armnews FM ռադիոկայանով կհեղինակեմ ու կվարեմ «#ՕրաԽնդիր» ամենօրյա հասարակական-քաղաքական հարցազրուցային հաղորդաշարը:
«Արմնյուզի» եթերում կլինեմ ամեն աշխատանքային օր՝ 20:15-ից 20:45-ը, հարցազրույցներին կարող եք հետևել նաև Tert.am-ով:
Սկսում ենք վաղը՝ սեպտեմբերի 23-ին...»