«Երկրի հարցը» հաղորդաշարի հեղինակ Դավիթ Սարգսյանը տեղափոխվում է «Արմնյուզ»

«Երկրի հարցը» հաղորդաշարի հեղինակ Դավիթ Սարգսյանը տեղափոխվում է «Արմնյուզ»

Երկիր մեդիա հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարի հեղինակ Դավիթ Սարգսյանը իր էջում հաղորդել է, որ հեռանում է Երկիր մեդիայից, բայց չի հեռանում հեռուստատեսությունից:    

«Գործընկերնե՛ր, բարեկամնե՛ր,
ավարտում եմ եռամյա աշխատանքս «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում՝ իբրև «Երկրի հարցը» հաղորդման հեղինակ-վարող: Այսօր իմ վերջին թողարկումն է:
2016-19 թթ.-ն ինձ համար մասնագիտական վերելքի, ստեղծագործական ազատության և եթերային կոփման տարիներ էին: Մոտ 700 հեռուստահարցազրույց եմ վարել հայաստանյան հասարակական-քաղաքական, սոցիալ-մշակութային ոլորտների գրեթե բոլոր ծանրակշիռ գործիչների հետ:
Շնորհակալ եմ «Երկիր Մեդիայի» տնօրինությանը՝ ինձ վստահված բարդ ու պատասխանատու թողարկումների և լիակատար ու անկաշկանդ եթերային ազատության հնարավորության համար: Հաջողություն ու անխափան եթեր եմ մաղթում ինձ հարազատ դարձած ստեղծագործական թիմին բոլոր հետագա ձեռնարկումներում:
Հ.Գ. Առաջիկա աշխատավայրիս մասին կհայտնեմ շատ շուտով: Միայն կասեմ, որ եթերից չեմ հեռանում...»

Մենք տեղեկացանք, որ նա տեղափոխվում է Արմնյուզ հեռուտաընկերություն, կրկին հարցազրույցներ է վարելու: Իսկ «Երկրի հարցը» հաղորդաշարն ամենայն հավանականությամբ կվարի Աննա Իսրայելյանը: Նրա հաղորդաշարը՝ Բախման կետ, ըստ ամենայնի կփակվի, քանի որ բանավեճի ժանրից մեր քաղաքական և հանրային գործիչները, որպես կանոն, խուսափում են: Առաջ եթեր գնալու համար գլուխ էին կոտրում, հիմա հյուր հրավիրելը շատ բարդացել է: