Տոմս՝ առանց հետադարձի

Տոմս՝ առանց հետադարձի

Եթե այսօր մեր տարածաշրջանում կա մի մարդ, որի պատճառով հնարավոր չէ հասնել խաղաղության, ապա դա Նիկոլ Փաշինյանն է: Ավելի վաղ այդ մարդը Միխեիլ Սահակաշվիլին էր: Այս երկու գործիչներին իրավամբ կարելի է համարել պատերազմների կատալիզատոր: Մի տեսակ մեծ ու կլոր դեղեր կան, որ գցում ես ջրի մեջ՝ սկսում են ֆշշալ ու պղպջակներ հանել օդ: Փաշինյանն ու Սահակաշվիլին հենց դրանցից են: Սահակաշվիլուն, ինչպես գիտեք, հաջողվեց սկզբում արտաքսել հարավկովկասյան տարածաշրջանից, իսկ հետո՝ նաեւ բանտարկել: Պետք է նույնն անել նաեւ Նիկոլի հետ, այլապես այստեղ խաղաղություն երբեք չի լինի:

Սահակաշվիլի եւ Փաշինյան՝ երկուսն էլ արեւմտյան պրոյեկտ են, Փաշինյանը՝ ավելի կատարելագործված, ավելի խորամանկ եւ ավելի պնդերես: Երկուսն էլ իշխանության են եկել փողոցով: Սահակաշվիլին քայլելով եկավ Բաթումից, Փաշինյանը՝ Գյումրիից: Երկուսն էլ պոպուլիստ են, երկուսն էլ սկսել են արտաքին քաղաքականություն վարել սեփական կետից, երկուսն էլ պատերազմ են հրահրել եւ պարտվել այդ պատերազմներում՝ կրակի դադարեցման կապիտուլյացիոն ակտեր ստորագրելով: Սահակաշվիլին հրաժարվել է Աբխազիայից եւ Հարավային Օսիայից, Փաշինյանը՝ Արցախից: Այս երկու գործիչներն էլ վայելում են թուրք-ադրբեջանական տանդեմի համակրանքը: Եթե Սահակաշվիլու պարագայում ապացուցված է Թուրքիայից ֆինանսավորվելու փաստը, ապա հիմնավոր կասկածներ կան, որ Փաշինյանի հաշվին փոխանցվել են միլիարդների հասնող ադրբեջանական նավթադոլարներ:

Ասվածը, կարծում եմ, բավարար է Սահակաշվիլու եւ Փաշինյանի՝ որպես օտարերկրյա գործակալների եւ որպես պատերազմի հրձիգների, ընդհանրությունները պատկերացնելու համար:
Իսկ հիմա՝ տարբերությունների մասին: Ես վերեւում նշեցի, որ Փաշինյանը Սահակաշվիլու կատարելագործված տեսակն է՝ միայն թե՝ ավելի խորամանկ եւ ավելի պնդերես: Արեւմուտքը, կարելի է ասել, Նիկոլ պրոյեկտի վրա աշխատել է շատ ավելի լուրջ՝ ներդնելով մեխանիզմներ, որոնք Սահակաշվիլին չուներ: Սահակաշվիլին, օրինակ, խայտառակ պարտությունից հետո հրաժարական տվեց եւ փախավ երկրից: Փաշինյանը, սակայն, վարչապետի պաշտոնում շուտով կտոնի իր կապիտուլյացիայի երկրորդ տարելիցը: Եթե այլ խոսքով ասեմ՝ Փաշինյանը նոր մոդելի Սահակաշվիլի է, նորագույն սարք, որ զուրկ է ամոթից, հայրենադավության զգացումից, սարք, որի կոմպյուտերի մեջ հստակ ֆիքսված է հետեւյալ ծրագիր-հրահանգը՝ «հրաժարական տվեցիր՝ կորած ես»: Այս հրահանգը, ժողովրդական լեզվով ասած, «էշի տոռմուզն» է, որ կանգնեց՝ էլ չի շարժվի:

Սարքի պարագայում, պայմանականորեն, այն անվանենք «Նիկոլ», այդ հրահանգը կարող է վերաձեւակերպվել, եթե նրա հիշողության միջից կարողանանք ջնջել հազարավոր գեգաբայթերի հասնող մանիպուլյացիաների պաշարը: Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք մանիպուլյացիաների այդ ծավալը՝ սիրո եւ հանդուրժողականության հեղափոխությունից մինչեւ խաղաղության դարաշրջան, 2050 թվին ֆուտբոլի աշխարհի առաջնության մեդալակիր դառնալն էլ՝ ձեզ նվեր: Ոչ մի խելամիտ ժամանակահատվածում դա անել ուղղակի հնարավոր չէ: Իսկ ի՞նչ կլինի, եթե անջատենք «Նիկոլին»: Անջատեք, բայց անջատիչի տեղը գիտե՞ք…

Սահակաշվիլու պարագայում անջատիչն ընտրություններն էին: Նրա կուսակցությունը պատերազմից հետո պարտություն կրեց, եւ նա հեռացավ Վրաստանից: Իսկ ի՞նչ տեղի ունեցավ հետպատերազմյան Հայաստանում: Պարզվեց, որ Հայաստանում, ի տարբերություն Վրաստանի, դեբիլոիդների 680 հազարանոց մի բիոզանգված կա, որ կարող է քվեարկել կապիտուլյացիայի, Արցախը հանձնելու, Հայաստանի սուվերեն տարածքը մաս-մաս Ադրբեջանին զիջելու օգտին: Սա նաեւ նշանակում է, որ ապագա ընտրությունները, եթե սարքը մի քանի անգամ էլ հրաժարական տա, նույն արդյունքն են արձանագրելու, որովհետեւ բիոզանգվածին հնարավոր չէ համոզել, որ իրենց գլուխը համեղ հիմարություններով լցնող սարքին քվե չտան: Ուշադրություն դարձրեք, խնդրեմ, «Նիկոլի» վերջին հայտարարությանն այն մասին, որ այսօր խաղաղության երաշխիքներ տալ ոչ ոք չի կարող: Իսկ ի՞նչ էր նա բարբառում 2021թ. ընտրությունների նախօրյակին՝ մենք բացում ենք խաղաղության դարաշրջան: Բացե՞ց: Իսկ մի՞թե ինքն էր բացելու այդ դարաշրջանը: Իհարկե՝ ոչ: «Նիկոլը» պատերազմի սարք է, ոչ թե խաղաղության:

Ինչպե՞ս ազատվել «Նիկոլից»: Իհարկե, լավ կլիներ, որ ժողովուրդը դուրս գար փողոց եւ նրան հեռացներ: Ընտրությունների տարբերակը ես չեմ դիտարկում, որովհետեւ Հայաստանում ներդրված սարքին համեմատ ծրագրավորված են ԿԸՀ-ն, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, դատախազությունը, դիտորդական կազմակերպությունները եւ ամեն ինչ, որ կապված է ընտրությունների հետ: Հետեւաբար, մնում է, որ ժողովուրդը դուրս գա փողոց եւ «Նիկոլի» հարցերը լուծի գյուղական կարգով՝ եղանով, բահով, փոցխով, գերանդիով… տանն ինչ կա: Ընդդիմադիր շարժումը կարող է նպաստել դրան եւ կամ այնպես անել, որ ժողովուրդը փողոց դուրս գա համեմատաբար խաղաղ տրամադրվածությամբ: Հայտարարություններ էլ եղան արդեն, որ Փաշինյանին ստիպելու են խաղաղ հեռանալ: Այդուհանդերձ, մենք տեսնում ենք, որ ժողովուրդը չափազանց դանդաղ է համոզվում: Եթե դուք ապրած լինեիք գյուղում, որտեղ էշ կա, ապա ժողովրդի այս դանդաղկոտության պատճառը շատ լավ կհասկանայիք: Գյուղացիները երբ տեսնում են, որ իրենց համագյուղացու էշը տոռմուզները քաշել կանգնել է գյուղամիջում, չեն վազում բահ ու եղանի հետեւից: Թողնում են, մինչեւ կենդանին իր կամքով հեռանա: Քաղաքաբնակների պարագայում էլ նույն բանն է կատարվում, ըստ երեւույթին: Նրանք էլ սպասում են, որ «Նիկոլը», երբ կամքը թամամի, թողնի-գնա: Բայց նա էշ է, սա՝ սարք: Սարքը, որ բերվել է հատուկ նպատակով՝ որպես պատերազմի հրձիգ, ու չի հեռացվում, դա նշանակում է, որ սարքը դեռ պետք է նոր պատերազմ հրահրելու համար: Եվ, ուրեմն, ի՞նչ անել:

Այս կապակցությամբ իմ առաջարկները կարող են նաեւ ծիծաղելի թվալ, բայց ես ամենայն լրջությամբ եմ ասում՝ սարքից պետք է ազատվել որպես սարքից եւ ոչ թե որպես մարդուց՝ Նիկոլից: Օրինակ՝ ի՞նչ վատ տարբերակ է փաթեթավորելն ու գիշերով Ախուրյանի մյուս ափը նետելը: Տարածաշրջանից դուրս չէ, իհարկե, բայց էլի բան է՝ պատերազմը մեր տնից փոքր-ինչ հեռացնելու իմաստով: Մի տարբերակ էլ կա, միայն թե ծախսի հետ է կապված: Սարքը կարելի է «Զվարթնոց» օդանավակայանից «բագաժ» տալ, եթե ավելի հիմնավոր փաթեթավորենք: Ուղղությունն էական չէ, միայն թե հնարավորինս հեռու եւ в один конец, ինչպես ռուսները կասեին: