Ես չեմ կասկածում, որ նախագահը ճնշումների է ենթարկվել. Առուշան Հակոբյան (տեսանյութ)

Ես չեմ կասկածում, որ նախագահը ճնշումների է ենթարկվել. Առուշան Հակոբյան (տեսանյութ)

Այսօր Բաղրամյան պողոտայում Հայրենիքի փրկության շարժման հերթական հանրահավաքին մասնակցում էր նաև ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Առուշան Հակոբյանը: Նա Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղի է ունեցել Սահմանադրության կոպիտ խախտում, երբ վարչապետը ԳՇ պետին ազատելու միջնորդություն է ուղարկել Հանրապետության նախագահի ստորագրմանը:

Մյուս կողմից նախագահն ինքն է Սահմանադրությունը խախտել` վարչապետի ուղարկած այդ հրամանագիրը չուղարկելով Սահմանադրական դատարան, քանզի, ըստ Հակոբյանի, Սահմանադրության մեջ կա ԳՇ պետին նշանակման վերաբերյալ դրույթ, ոչ թե ազատման: Նա համոզված է, որ նախագահի նկատմամբ ճնշում է եղել` նման քայլի գնալու համար:

Մանրամասն` տեսանյութում: